կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 17:14
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների լավն ու վատը կերևան հետագա կյանքում. Գագիկ Խաչատրյան

Սահմանադրական բարեփոխումների լավն ու վատը կերևան հետագա կյանքում. Գագիկ Խաչատրյան

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր խորհրդարանում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ  կյանքը 2016 թվականին դժվարանալու է: Պատասխանելով հարցին, թե սահմանադրական փոփոխությունները հեշտացնելո՞ւ են կյանքը, նա ասաց. «Մենք պետք է աշխատենք, օրենք ընդունելուց հետո պետք չէ սպասել, որ կյանքը, առանց մնացած գործողությունները կատարելու, լավանա: Հիմա ասում ենք՝ օրենքը փոխենք: Օրենքը փոխում ենք, դրանից հետո էլ կան քայլեր, որ պետք է անենք, որ լավանա: Մենք շատ լավ գործ արեցինք՝ արտոնություն տվեցինք հիփոթեքի գծով, որպեսզի երիտասարդ ընտանիքները կարողանան օգտվել: Բայց որպեսզի ինքը զարգանա, դրան պետք է հետևեն ծրագրերը, այսինքն՝ միայն օրենքն ընդունելը բավարար չէ»:

Հարցին՝ գործող Սահմանադրությունը խանգարո՞ւմ է, որ մարդիկ ավելի լավ ապրեն, նախարարը պատասխանեց. «Հիմա կառավարման այլ մոդել է ընտրվում, որն ավելի դեմոկրատական է: Տարբեր հարթությունների մեջ կարելի է քննարկել: Լավն ու վատը կերևան հետագա կյանքում»:

Հարցին՝ բայց մեր իշխանություններն ուզո՞ւմ են լավ լինի, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ինչի՞ չեն ուզում, մեր իշխանությունները կարո՞ղ է, ասենք, Ադրբեջանի իշխանություններն են: Կլինի նոր Սահմանադրությունը, հանրաքվեն ցույց կտա, թե ինչ մոդել ենք ընտրում»: Նրա խոսքով`կյանքը կլավանա այն ժամանակ, եթե առավոտյան ամեն մեկն արթնանա և գնա իր գործերով: