|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիին անհանգստացրել են, որ թանկարժեք տիեզերական ծրագրերը, մասնավորապես` դեպի Լուսին թռիչքները, կորցնում են քաղաքական հետաքրքրությունը, հետեւաբար` նաեւ հասարակական աջակցությունը:
Ըստ Associated Press-ի` այդ մասին է վկայում նախագահի հետ NASA-ի այն ժամանակվա ղեկավար Ջեյմս Ուեբի գաղտազերծված զրույցը:
Քենեդին եւ Ուեբը երկյուղել են, որ Լուսինը նվաճելու հսկայական նախագիծը ձախողման շեմին է: Այդ իսկ պատճառով քննարկել են, թե ինչպես կարելի է ձեռնտու վաճառել Լուսինը, այսինքն`ինչպես ներկայացնել ԱՄՆ «լուսնային» ծրագիրը ձեռնտու լույսի տակ: