Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 19-ին Լուսինը Երկրից ընդամենը 356,5 հազար կմ հեռավորության վրա կգտնվի: Դա երկու մոլորակների ամենամոտ հեռավորությունն է` սկսած 1992 թվականից: Պատահական զուգադիպությամբ այդ օրը նաեւ լիալուսին է լինելու:
Որոշ գիտնականների կարծիքով` իրադարձությունը, որին աստղաֆիզիկոսները եւ լուանկարիչները սպասում էին 19 տարի, մարդկությանը սպառնում է բնական աղետներով:
Սակայն կան գիտնականներ, որոնք համարում են` աշխարհի վերջին սպասել դեռ հարկավոր չէ, իհարկե, կլինեն երկրաշարժներ, հրաբուխների ժայթքումներ ու ջրհեղեղներ, սակայն ոչ ավելի հաճախ, քան լինում է մեր երկրագնդում: Պարզապես տեղատվությունների եւ մակընթացությունների մակարդակը սովորականից բարձր կլինի:
Այդ գիտնականները Լուսնի` պերիգեյում գտնվելը նույնիսկ օգուտ են համարում գիտությանը. Երկրի բնական արբանյակը հնարավոր կլինի ուսումնասիրել ավելի մոտ հեռավորությունից: