|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աստղագետները պարզել են, որ Լուսնի իրական տարիքը 4,36 միլիարդ տարի է. տեղեկացնում է Nature ամսագիրը:
Ընդունված վարկածի համաձայն` Լուսինն առաջացել է երիտասարդ Երկրի եւ Թեյա մոլորակի բախման արդյունքում. տիեզերք է դուրս մղվել տաք մատերիայի հսկայական զանգված, որը սառչելով դարձել է ներկայիս Լուսինը։
Գիտնականները երկրի բնական արբանյակի տարիքը պարզելու համար ուսումնասիրել են 1,88 գրամանոց լուսնաքար, որի հնություն պարզվել է երեք մետաղների իզոտոպների համադրության վրա հիմնված թվագրման մեթոդով։ Արդյունքում` հերքվել է մինչ օրս ընդունված այն հիպոթեզը, թե Լուսինը շատ ավելի երկար է սառել, իսկ տարիքը մոտ 100 միլիոն տարի է։