|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցությունից հետո մի շարք նոր տնտեսվարողներ սկսել են Ռուսաստանից պատրաստի ալյուր և հավի միս ներմուծել, ինչը թեև բացասաբար է ազդում տեղական արտադրողների վրա, բայց, անյուամենայնիվ, դրական ազդեցություն է ունենում` մրցակցության առումով: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Պատասխանելով հարցին, թե արվե՞լ է համապատասխան ուսումնասիրություն Եվրամիության երկրներից Հայաստան ներկրումների ծավալների վերաբերյալ, նա ասաց, որ նման ուսումնասիրություն չի արվել:
Շաբոյանը նշեց նաև, որ ԵՏՄ մրցակցության կանոններով՝ խիստ պատիժներ են սահմանվելու հակամրցակցային գործունեության համար: «Սա վերաբերում է հակամրցակցային անդրսահմանային գործողություններին` եթե հայկական ընկերությունը չարաշահում է իրականացնում ՌԴ տարածքում կամ հակառակը: Մեր ազգային օրենսդրությունը թողնում ենք այնպես, ինչպես կա: ԵՏՄ օրենքով նախատեսվում է տուգանքների խստացում ԵՏՄ անդամ երկներում: Նաև սահմանվում են պատիժներ պետական պաշտոնյաների համար, ովքեր կատարում են հակամրցակցային գործունեություն»,- ասաց նա` հավելելով. «ԵՏՄ մրցակցության կանոններով կարող են տուգանվել հասույթի մինչև 10 տոկոսի չափով, մեզ մոտ՝ մինչև հասույթի 2 տոկոսի չափով»: