|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեցին Հայաստանում բանանի շուկայի մենաշնորհի մասին: Նա վստահեցրեց, որ բանանի շուկան գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:
«Կարող եմ միայն հետևյալն ասել, որ մուտքի խոչընդոտներ բանանի շուկայում չկան, մրցակցության սահմանափակումներ չկան, և եթե լինեն տնտեսվարողներ, որոնք կարող են ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա վստահեցնում եմ, որ ամբողջությամբ դա կարող են իրականացնել»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ է, որ բանանի ներկրման մենաշնորհը գտնվում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ձեռքում, նա խուսափեց պատասխանել, միայն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն չի հետաքրքրվում, թե ովքեր են ընկերությունների սեփականատերերը, կամ թե ովքեր են նրանց հետ փոխկապակցված անձինք:
«Ես բացարձակապես չեմ կարող ասել, թե որևէ ընկերության սեփականատերն ով է»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Նա չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, թե բանան ներկրող որևէ այլ տնտեսվարող այդպես էլ չի հայտնվում ինչ-ինչ պատճառներով, արդյունքում` միակ ներկրողը բարձրացնում է բանանի գները: