|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցին:
Նախագծով նախատեսված է, որ մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը կփոխհատուցի պետությունը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել էր, որ օրենքում տարընկալում կա, և հետաքրքրվեց` արդյո՞ք դրանք շտկվել են:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ համակարգը թույլ չի տալիս, որ օրակարգից շեղվեն և անցնեն հարցուպատասխանի: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների` 89 կողմ, 0 դեմ և ձեռնպահ հարաբերակցությամբ: