|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ես՝ որպես Էդուարդ Շարմազանով, հայտարարում եմ, որ Մարզահամերգայինում կազինո չի լինելու և չի կարող լինել»,- լրագրողների հարցին ի պատասխան այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Որպես երևանցի հասկանում եմ, որ երևանցիները, հասարակությունը կարող է անհանգստանալ այդ կառույցի ապագայի համար, քանի որ այն շատ թանկ է յուրաքանչյուր երևանցու ու հայաստանցու համար:Սակայն այդ անհանգստությունն ու որոշ մտավորականների, մասնագետների շահարկումները պայմանավորված են տեղեկատվության որոշակի պակասով»- ասաց Շարամազանովը:
ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ ԳՄ նիստում քննարկվել են հիմնականում ներկուսակցական, ներքաղաքական հարցեր:
Արդարադատության նախարարի հարցը դարձյալ չի քննարկվել: