Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անակնկալ այցելել էր Արմավիր մարզ: Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ընդունումից հետո նա լրագրողների հետ զրուցեց երեկվա այցի մասին:
Վարչապետը նախ հիշեցրեց, որ կարկուտի առաջին օրվանից հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է, հետո նշեց, որ առաջին հերթին տնտեսությունները դասակարգել են ըստ վնասի չափի: «Կան տնտեսություններ, որոնք մինչեւ 20 տոկոսով են վնասվել, կամ` 50, կամ` 100 տոկոսով: 22 համայնքում, ուր կարկուտն ամենաուժեղ հարվածներն է հասցրել, 100 տոկոս օգնություն պետք է ցույց տանք գյուղացիներին: Օգնությունը գնալու է մի քանի ուղղություններով: Առաջինը հողի հարկի գծով է` 100 տոկոս վնաս կրած տնտեսություններին 100 տոկոսով հատուցելու ենք հողի հարկը: Երկրորդը ջրի հարցն է, նույն սկզբունքն է կիրառվելու, ինչ հողի հարկի դեպքում: Երրորդը սերմացուի տրամադրումն է բոստանային տնտեսություններին. նրանք դեռ կհասցնեն այս սեզոնն օգտագործել: Չորրորդ` տոկոսների սուբսիդավորում, հետաձգում»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ արմավիրցիները պահանջում են նաեւ ավելի հուսալի հակակարկտային կայաններ: Ապահովվածության աստիճանը, ըստ վարչապետի, կարող է ավելի բարձր լինել, եթե կառուցվի հակակարտկային կայանների երկրորդ շերտը` մոտավորապես 50 հակակարտկային կայաններ, որոնք էապես կնվազեցնեն ռիսկերը: Կառավարությունն արդեն միջոցներ է նախատեսում տրամադրել դրանց ձեռք բերման համար: Վարչապետը նշեց, որ մայիսի 12-ին տեղացածի նման կարկուտների դեպքում տեղադրված հակակարկտային կայանները ոչինչ անել չեն կարող: