|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Անցնող` 2012 թվականին 8.5 հազար փոքր ու միջին ձեռնարկատերերի էկոնոմիկայի նախարարությունը աջակցություն է ցուցաբերել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ ՓՄՁ դաշտում աջակցության ու ծրագրերի ծավալները գրեթե կրկնապատկվել են:
Նախարարը նաեւ կարեւորեց ՓՄՁ-ներդրումներ ՈւՎԿ-ի գործունեությունը, որով ավելի քան հինգ միլիարդ դրամ է տեղաբաշխվել:
«Բոլոր ծրագրերն էլ, իսկ դրանք գրեթե չորս տասնյակ են, հաջողությամբ են ընթանում: Այս ծրագրերը արտադրական ծրագրեր են: Եվ մեր հիմնական նպատակը ոչ թե շահույթ ստանալն է, այլ արտադրությունը, տնտեսությունը խթանելը»,- նշեց նախարարը:
Տիգրան Դավթյանի հաղորդմամբ` զբոսաշրջության ոլորտում տարեսկզբին որոշ խնդիրներ առաջացան` կապված Իրանից տուրիստական հոսքերի նվազման հետ, բայց տարվա վերջին էկոնոմիկայի նախարարությունն արձանագրել է մոտ 9.2 տոկոսի աճ:
Իսկ զբոսաշրջիկների ընդհանուր թիվն այս տարվա արդյունքներով կլինի մոտ 830 հազարի սահմաններում: Այս ոլորտում նախարարը կարեւորեց տրանսպորտի, ենթակառուցվածքների եւ, որ ամենակարեւորն է, հյուրանոցային համալիրների ձեւավորումը: Առաջիկայում նախատեսվում է եւս մի քանի նոր հյուրանոցների գործարկումը: