|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ինչ ասվել, արդեն ասվել է: Այսպես արձագանքեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի իր երեկվա ելույթին ԲՀԿ-ական պատգամավորների սուր հակադարձումները: Նա նշեց, որ ԲՀԿ-ականների հակադարձումներին ավելացնելու, ասելու որևէ բան չունի:
Հիշեցնենք, որ երեկ ֆինանսների նախարարը քննադատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խաղատների բիզնեսին:
Հարցին՝ ի՞նքը չի գնում կազինոներ, նախարարը պատասխանեց, որ երբեք չի հաճախել ո'չ ամենաթանկ, ո'չ անգամ ամենաէժան կազինոները: «Թղթախաղ էլ չեմ խաղում, միայն «դուռակի»,- ասաց նախարարը: