կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 19:18
Հասարակություն

ԱԱԾ պետն արդարանում է

ԱԱԾ պետն արդարանում է

«Կառավարության նիստում հակիրճ տեղեկատվություն ներկայացրեցի նախորդ օրերին «Նաիրիտ» գործարանի աշխատակցիների կազմակերպած ակցիաների մասին»,- այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը:

 Ի՞նչ նկատի ունեիք, երբ կառավարության նիստում խոսում էիք այն մասին, որ մարդիկ իշխանության նկատմամբ անվստահություն ունեն, Գորիկ Հակոբյանը նշել է. «Կառավարության նիստում ներկայացրել եմ այն մոտեցումները, որոնք նախորդ օրերին անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրել են գործարանի աշխատակիցները: Կրկնում եմ՝ ես ընդամենը ինֆորմացիա եմ տվել»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր կառավարության նիստում Գորիկ Հակոբյանը հայտարարել էր, թե նաիրիտցիները չեն վստահում մեր իշխանություններին: