Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ ոչ իշխանական ուժերի հանարահավաքին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Սկզբում նա իր համախոհների հետ հրապարակի ձախ թևում էր, հանրահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց միայն երևաց հարթակում` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողքին:
Հանրահավաքի մեկնարկից առաջ yerkir.am-ը քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչն էր պատճառը, որ եռյակի` Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին Բալասանյանը չէր մասնակցում:
«Արձակուրդ գնալու իրավունք չունե՞մ»,-ասաց նա:
Հիշեցենք, որ Բալասանյանը չէր մասնակցել նաև եռյակի առաջին` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Անդրադառնալով` եռյակի` հնարավոր իշխանափոխության առաջարկին, քաղաքապետը նշեց, որ դեռևս ոչինչ ասել չի կարող, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր իշխանափոխություն վատ բան է երկրի համար, Բալասանյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: