կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 14:23
Իրավական

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը բացահայտվե՞լ է

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը բացահայտվե՞լ է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն առայժմ պաշտոնական տեղեկություն ստանալ  չի հաջողվել:
 
Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձինք Սյունիքի մարզի Կապան- Գորիս ավտոճանապարհի վրա կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կրակոցների պահին ավտոմեքենայում եղել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը: Կրակահերթից ոչ ոք չէր տուժել, վիրավորներ ևս չեն եղել:
 

Մանրամասն` սկզբնաղբյուրում