կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-04 12:45
Տնտեսական

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞

ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Արթուր Վարդանյանից հետաքրքրվեց, թե առաջիկա մեկ տարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում նախատեսվա՞ծ է, նաեւ հիշեցրեց, որ սակագինը բարձրացել է 40 տոկոսով: Ըստ պատգամավորի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը զուգահեռ, նվազել է էլեկտրաէներգիայի սպառումը` շուրջ 1,4 տոկոսով: «Ո՞նց եք գնահատում ձեր գործունեությունը, եթե էլեկտրաէներգիայի սպառման անկումը շարունակվում է, դուք էլ բարձրացնում եք էլեկտրաէներգիայի սակագինը»,- հարցրեց Միքայել Մելքումյանը:

 

ՀԾԿՀ անդամը նշեց, որ հանձնաժողովը մշտադիտարկումներ է անցկացնում, նաև` որ 2015թ ընթացքում սակագների որևէ փոփոխություն չի նախատեսվում: «Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սպառման նվազմանը, ապա  երբ մենք գնահատում ենք ընկերությունների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ու սպառման ծավալը, մենք դա դիտարկում ենք ամբողջ տարվա բալանսով»,- ասաց Արթուր Վարդանյանը:

 

Միքայել Մելքումյանը արձագանքեց` ասելով, որ էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը լուրջ հետևանքներ է ունենալու: «ՀԷՑ-ում, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրել են, իրավիճակը շտկվե՞լ է, թե՞ ոչ, եթե սպառումը գնալով նվազում է, և բյուջետային մուտքերի անկում է գրանցվում»:

 

ՀԾԿՀ անդամը պատասխանեց, որ սակագնի սահմանման հիմքում դրված է սկզբունք` անհրաժեշտ տարեկան հասույթի ապահովում, ինչը ձևավորվում է ամբողջ տարվա տնտեսական գործունեության արդյունքում, իսկ ծախսերն անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար: