|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Համաձայն armtimes.com-ի հրապարակման` այսօր առավոտյան բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին (Պալաչ) և նրա ընկերներին:
Արթուր Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն բերման չեն ենթարկել: «Սուտ է, նման բան չկա: Ոչ թե ինձ են բերման ենթարկել, այլ իմ եղբորն ու ընկերներիս: Առանց որևէ բացատրություն տալու, առանց պատճառաբանության եկել են ու նրանց բերման ենթարկել, տարել են ոստիկանություն»,- ասաց նա և հավելեց. «Սպասում եմ պարզաբանման: Ես չգիտեմ` ինչո՞ւ են նման կերպ վարվել, մենք ոստիկանության հետ որևէ խնդիր չունենք»:
Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ իր և իր մերձավորների հետ վերջին շրջանում անհասկանալի դեպքեր են պատահում, Արթուր Հարությունյանը պատասխանեց, որ չգիտի և կարող է միայն սպասել, կարծում է, որ իր մերձավորներին շուտով ազատ կարձակեն: