|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Արդեն իսկ մեկնարկում է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանի նախկին հակառակորդի՝ «Քինգ Դելյուքս» ընկերության տնօրեն, «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդարը, ինչը սկսվելու է նրա բիզնեսներից. նշենք, որ նա իրականացնում է Աբովյանի ներքաղաքային, միջքաղաքային և միջմարզային ուղևորափոխադրումները: Նորընտիր քաղաքապետը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիները իրեն բողոքել են ուղևորափոխադրման որակից, ուստի նոր մրցույթ է հայտարարվելու:
Մեր հարցին՝ միգուցե Ծառուկյանի կողմնակիցներն են կազմակերպված դժգոհում, որպեսզի նրան զրկեն այդ բիզնեսից, Վ. Գևորգյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է զրկեմ, մրցույթին պետք է մասնակցեն այն կազմակերպությունները, որոնք համոզված կլինեն, որ կարող են առաջիկա տարիներին նորմալ ուղևորափոխադրում կատարել Աբովյանում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։