Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
««Ժողովոտդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի և «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են:
Ըստ նույն լուրերի՝ Հարությունյանը ցանկացել է, որ Աբովյանի հեռուստաընկերությունը գտնվի իր վերահսկողության տակ, սակայն մինչ օրս այդ գործը «վստահվել» էր Պալաչին: Արդյունքում Կոտայքի մարզպետարանը սկսել է իր ձեռքի տակ եղած միջոցներով դժվարացնել հեռուստաընկերության աշխատանքները: Մասնավորապես, մարզպետարանի կողմից կազմակերպված միջոցառումների մասին հեռուստաընկերությանը ոչ մի տեղեկություն չի տրամադրվում և այսպես շարունակ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց լուրերի առնչությամբ կողմերից մեկնաբանություն ստանալ: Նշված հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար Արմեն Դավթյանն ասաց, որ իրենք իրենց տեսակետն արդեն հայտնել են հաղորդումներում: Իսկ Կոտայքի մարզպետարանի լրատվության վարչության պետ Արմեն Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա, մարզպետը բազմաթիվ անգամ համագործակցության կոչ է արել. «Լինում են դեպքեր, որ համաձայնեցման խնդիր է լինում, յուրաքանչյուր ճշտումից հետո, ես անձամբ եմ իրենց տեղյակ պահում նման միջոցառումների մասին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։