Մուլտիմիլիոները կառուցել է Բրիտանիայի առաջին էլեկտրական «սուպեր մեքենան»: Դեյլ Վինսը ծախսել է գրեթե 1 միլիոն ֆունտ ստերլինգ «Նեմեսիս» կոչվող ավտոմեքենայի վրա: Նեմեսիսը էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենա է, որի արագությունը 8.5 վայրկյանում հասնում է 160 կմ/ժ-ի: Ավտոմեքենայի լավագույն արդյունքը մինչ այժմ եղել է 217 կմ/ժ արագությունը, սակայն մասնագետներն ասում են, որ այն կարող է նաև հասնել 274 կմ/ժ-ի : Նեմեսիսը նոր լիցքավորման կարիք է ունենում 160-240 կմ անցնելուց հետո: Լիցքավորումը արագ լիցքավորիչով տևում է մոտ երկու ժամ, իսկ սովարական լիցքավորիչով` ութից ինը ժամ: Դեյլ Վինսը Նեմեսիսն օգտագործում է որպես իր ամենօրյա փոխադրամիջոց: