Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քերկ Դովդսվելը սթաֆորդշիրցի երիտասարդ աղջիկ է, ով անընդհատ սպորտով է զբաղվում, բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա սկսում է սնվել: Նրա ստամոքսն այնքան է մեծանում, որ անծանոթ մարդիկ կարծում են, թե նա հղի է, իսկ մի քանի ժամ անց ստամոքսը վերադառնում է իր նորմալ չափին:
Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը, վերջին շրջանում խնդիրն ավելի լուրջ է դարձել, ու աղջիկը ստիպված կրում է հղիների համար նախատեսված տաբատներ: Մոտ 10 տարի բժիշկները փորձում էին պարզել նման տարօրինակ երեւույթի պատճառը, սակայն անալիզները ոչ մի բան չէին տալիս: Բորբոքված հաստ աղիքի թեստերը, որը կարող է նման ախտանիշներ առաջացնել, նույնպես բացասական էին:
Բժիշկները գաղափար չունեն, թե ինչն է պատճառը, եւ ասում են, որ աղջիկը ստիպված կլինի այդպես ապրել: Երբեմն աղջկան բավական է ուտել միայն մի կտոր խմորեղեն, որպեսզի ստամոքսն արագ մեծանա: Նա ցավ չի զգում, բայց փորը անհարմարություններ է առաջացնում: