Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լավ աշխատող կառավարությունն այն է, որի մասին մարդիկ չեն էլ լսում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Էջմիածնում՝ ընտրողների հետ հանդիպմանը։
«Եթե դու ոռոգման ջուր ունես, եթե ամեն ինչ նորմալ է, տրանսպորտը նորմալ է աշխատում, ինչի՞ համար դու պետք է կառավարության նույնիսկ տեղը իմանաս։ Այս 3 տարում կառավարության շենքի առջև այնքան ցույցեր եղան, որ ոնց որ ամեն օր մեզ ասեին՝ կա՛ կառավարություն, կա՛ կառավարություն, կա՛ կառավարություն»,-նկատեց նա։
Քոչարյանի խոսքով՝ ամենից լավ կառավարությունն այն է, որին մարդիկ ամեն օր չեն նկատում, ամեն օր նկատելը նշանակում է՝ ամեն օր պրոբլեմ է ստեղծում, ու մարդիկ հիշում են, որ այս կամ այն գործը պետք է անի ու չի անում։
Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատելի լինի, ասաց նա, բայց մարդկանց կյանքում նրա արած գործը պետք է ամեն օր նկատելի լինի՝ մարդկանց կյանքի որակի բարելավման առումով։
«Այս քաղաքական թիմի անճարությունը բերեց ողբերգության, բերեց պատերազմի, կորուստների։ Մենք ասում ենք՝ սա այն քաղաքական թիմն է, որը պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով, անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ հետո դուք՝ ամենդ, զբաղվեք ձեր գործերով, ամեն ինչ նորմալ գնա կենցաղում, հանրային ծառայություններում, այն գործերում, որով պետք է զբաղվի կառավարությունը, ոչ թե ամեն մի քաղաքացի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․