Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«1999թ. խորհրդարանի դեպքերից հետո մեզ բոլորովին այլ աչքով էին նայում: Դժվար էր նույնիսկ հանդիպումներ ունենալ, մարդկանց ինչ-որ բան համոզել: Եվ 1-1,5 տարի հետո մինչեւ մենք մեզ վերագտանք, մեր դիրքերն արտաքին աշխարհում բավական թուլացել էին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրների ազդեցությանն արտաքին քաղաքականության վրա:
Նա ասել է, թե նման իրավիճակ էր ստեղծվել նաեւ 2002թ.` «Ա1+»-ի եթերազրկումից հետո:
«Վատ ընտրություններից հետո նույնպես նման իրավիճակ է լինում, ոստիկանությունն է միջամտում, ուժ է օգտագործում, դրանից հետո նույնպես բարդանում են մեր խնդիրները: Եվ, իհարկե, մարտի 1-ից հետո: Դրա ամենավառ վկայությունն էր, երբ 2008թ. մարտի 14-ին մենք ամենաթույլ վիճակում էինք, Ադրբեջանն առնվազն 6-7 տարի փորձելուց հետո այդ պահն ընտրեց եւ առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր օգտին բանաձեւ անցկացրեց: Եթե այդ դեպքերը չլինեին, ես համոզված եմ, որ այդ բանաձեւը հնարավոր չէր անցկացնել»,- ասել է Օսկանյանը: