|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Ռուսաստան: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Պաշտոնական այցի երկրորդ օրը, ի թիվս այլ փաստաթղթերի, կնքվել է նաև հուշագիր առողջապահության ոլորտում. Քուշկյանը և ՌԴ Մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում դաշնային վերահսկողության ծառայության ղեկավար Գենադի Օնիշչենկոն ստորագրել են «Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համագործակցության» հուշագիր:
Հայտնի է, որ վարակիչ հիվանդությունները սպառնալիք են երկրագնդի բնակչության առողջության համար: Այսուհետ ՀՀ և ՌԴ տարածքներում վարակիչ հիվանդությունների մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակումը կիրականացվի նոր հուշագրի կետերին համապատասխան:
Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով կստեղծվի մշտադիտարկման նոր, առավել կատարելագործված համակարգ: Գիտահետազոտական աշխատանքների հիման վրա կմշակվեն և կներդրվեն ախտորոշիչ և կանխարգելիչ նոր մեթոդներ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի հզորացմանը և համապատասխան մասնագետների վերապատրաստմանը:
Ըստ հուշագրի` ապահովվելու է նաև ոլորտում միջազգային համագործակցության զարգացման շարունակականությունը: