կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-18 12:27
Տարածաշրջան

Թուրքիայի ԿԳ նախարարության սկանդալային վրիպումը. Նեմրութ լեռն «անբարոյականության կենտրոն» են որակել

Թուրքիայի ԿԳ նախարարության սկանդալային վրիպումը. Նեմրութ լեռն «անբարոյականության կենտրոն» են որակել

Թուրքիայի կրթության նախարարությունը սկանդալային վրիպում է թույլ տվել՝ երեխաների համար նախատեսված Ղուրանի դասագրքերում Նեմրութ լեռը «անհավատության, անբարոյականության ու տգեղության կենտրոն» որակելով:

Ըստ Artigercek-ի՝ մասնագետները Նեմրութ լեռը շփոթել են Իսլամի պատմության մեջ որպես Իբրահիմ մարգարեին կրակը նետած թագավոր հիշատակվող Նեմրուդի անվան հետ, ինչի արդյունքում այդ սրբավայրում տեղ գտած աստվածությունները ներկայացվել են որպես հեթանոսական պիղծ կուռքեր: Ըստ գրքում տեղ գտած բնորոշումների՝ «Նեմրութն անհավատության, անբարոյականության ու տգեղության կենտրոնն է»:

Սկանդալային վրիպակը նկատելուց հետո մի շարք փորձագետներ այդ մասին ահազանգել են: