|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր` փետրվարի 14-ին, կաթոլիկները տոնում են Սուրբ Վալենտինի օրը: Տոնը 496 թ.-ին նախաձեռնել է Հելասիուս I Հռոմի պապը: Ներկայումս Վալենտինի օրը տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում` արևմուտքում:։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։

Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։
