Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է միջամտել Ղարաբաղյան հարցին:
Ըստ Turkiyegazetesi-ի` Խորվաթիա այցի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս Թուրքիայի նախագահն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` պատերազմը վերսկսման հավանականության վերաբերյալ հայտարարությանը, ինչը, ըստ երևույթին, մեծ ազդեցություն է թողել Էրդողանի վրա:
«Ըստ իս` Հայաստանը կրակի հետ է խաղում: Այս բախումների մթնոլորտում Ադրբեջանն ու Իլհամ Ալիևը ուժեղանում են, իսկ ՌԴ-ն չի կարողանում լիարժեք աջակցել Հայաստանին: Առնվազն բացահայտ աջակցություն չի կարողանում ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի հետ համընկնող շահեր ունի: Ադրբեջանը նման չէ ո'չ Վրաստանին, ո'չ էլ Ուկրաինային: Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինայում չկարողացավ իր ուզած արդյունքին հասնել: Միայն Ղրիմում կարողացավ հաջողության հասնել, քանի որ այնտեղ թաթար բնակչությունը քիչ էր: Ռուսաստանը սխալ է անում»,- հոխորտացել է Էրդողանը:
Էրդողանը նաև անուղղակիորեն սպառնացել է Թուրքիայում ապրող հայերին: «Թուրքիայում 100 հազար հայ կա: Նրանց կեսը Թուրքիայի քաղաքացիներ չեն: Կացության իրավունք չունեցողներին էլ ենք հանդուրժում: Նրանց անշարժ գույքն էլ վերադարձրեցինք: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հղեցինք: Մենք ցույց ենք տալիս, որ բարի նպատակներ ունենք»,- ասել է նա:
Haber.Star կայքն էրդողանի խոսքերը վերնագրել է` «Սարգսյանը կրակի հետ է խաղում»: