կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-10 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ուշադրություն

 

Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ: Հանրապետության տարածքում` ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին և 13-ին՝ զգալի: Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ.:

 

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը` ևս 2 աստիճանով:

 

Երևանում ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: