կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-02 19:30
Հասարակություն

Քննարկվել են Կոտայքի մարզի զարգացման խնդիրները

Քննարկվել են Կոտայքի մարզի զարգացման խնդիրները

ՀՀ Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն մարզի զարգացման ռազմավարական, ինչպես նաև համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: 

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՏԿԶ նախարարության պաշտոնատար անձինք, մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, մարզի համայնքների ղեկավարներ: 
Վաչե Տերտերյանը մասնակիցներին է ներկայացրել օրակարգային հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքների համակողմանի կազմակերպման կարևորությունները և շեշտել, որ մարզի զարգացման ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը բխում են վերջերս ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների բովանդակությունից և պետք է ապահովեն վերջիններիս լիարժեք իրագործումը:
ՀՀ Կոտայքի մարզպետն իր խոսքում ևս անդրադարձել է մարզի զարգացման ռազմավարության մշակման գերակայություններին, ինչպես նաև ընդգծել համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի կազմման աշխատանքները պատշաճ և ներկայացված պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը:
Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչություն պետ Աշոտ Գիլոյանը ու տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը մասնակիցներին են ներկայացրել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման և կառավարման մեթոդաբանությունը:
Հարկ է նշել նաև, որ ներկայացված մեթոդաբանությունը սահմանում է համայնքի 5-ամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման հիմնական սկզբունքները, գործիքակազմը, գործընթացը և նպատակաուղղված է համայնքների կայուն զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանմանը և միջոցառումների նախանշմանը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի: