կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-01 18:45
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Հանրապետության տարածքում ապրիլի 2-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ. արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը և 6-ին նույնքան կբարձրանա:

 

Երևանում ապրիլի 2-ին, 3-ին, սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: