կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-28 20:44
Սպորտ

Իմ գլխում այժմ մի բան է` ինչպե՞ս հաղթել Ալբանիային. Բեռնար Շալանդ

Իմ գլխում այժմ մի բան է` ինչպե՞ս հաղթել Ալբանիային. Բեռնար Շալանդ

Քիչ առաջ Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

 

«Իմ աշխատանքի մեջ մտնում է Ալբանիային ուսումնասիրելը: Ես դիտել եմ մեր մրցակցի մասնակցությամբ խաղեր, ներկա եմ եղել Իտալիա-Ալբանիա հանդիպմանը: Ես Շվեյցարիայից եմ, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ ալբանացիներ: Ես գիտեմ Ալբանիայի բոլոր խաղացողներին, ովքեր հանդես են գալիս եվրոպական առաջնություններում. դա իմ աշխատանքն է»-ասաց Շալանդը, որից հետո հնչեցին հարցերը.

 

Դուք համաձա՞յն եք ոչ-ոքիին:

- Ոչ. համաձայն չեմ: Միգուցե խաղից հետո այլ կարծիք հայտնեմ, բայց այս պահին գոհ չեմ: Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Մենք ունենք ընդամենը 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4: Պետք է հաղթենք:

 

Ալբանիայի կազմում ո՞ր խաղացողներից եք վախենում:

- Ես չեմ վախենում, ես հարգում եմ: Ես գիտեմ, որ Դե Բիազին հիանալի աշխատանք է կատարել, լավ թիմ է ստեղծել: Կան հիանալի խաղացողներ՝ Կանան, Գաշին, Չակա: Ինձ համար կարեւոր է թիմը, ոչ թե անհատները: Կարեւոր է, թե ինչպես է թիմը գործում, այլ ոչ թե առանձին անհատները:

- Ի՞նչ կարող եք ասել Գաել Անդոնյանի մասինԱրդյո՞ք նա կարող է վաղը խաղաժամանակ ստանալ:

- Ես չեմ կարող ինֆորմացիա տալ կազմի մասին: Անդոնյանը լավ երիտասարդ խաղացող է եւ կլինի հայտացուցակում: Նույնը կարող եմ ասել Ռուսլան Կորյանի մասին: Ես նրան տեսել էի դեռեւս Թուրքիայում, երբ նա «Լոկոմոտիվի» կազմում ժամանել էր հավաքների: Նա լավ խաղացող է եւ կարող է օգուտ տալ:

 

Եթե Հայաստանը վաղը պարտվիԴուք կթողնե՞ք պաշտոնը:

 

-Այդ հարցը ինձ չպետք է ուղղել: Ներկայումս ես եմ մարզիչը, ես կատարում եմ իմ աշխատանքը: Իմ գլխում այժմ մի բան է. ինչպե՞ս հաղթել Ալբանիային: Իմ խնդիրն ընտրական փուլի արգելքը հաղթահարելն է: Իմ ապագան այդքան կարեւոր չէ, որքան թիմի ապագան: Ես գիտեմ, որ Դե Բիազին մարզիչների «կիլլեր» է, բայց ես չեմ վախենում:

 

Ի՞նչ կասեք վաղվա մարտավարության մասին:

- Մամուլի ասուլիսին ես այդ մասին չեմ խոսում:

 

Արդյո՞ք սա Հայաստանի լավագույն թիմն է 1992 թվականից սկսած:

- Ես չեմ կարող ասել: Այո, մենք ունենք լավ խաղացողներ, բայց ես մեկ տարի եմ Հայաստանում եւ չեմ կարող հստակ ասել

 

 

ՀՖՖ պաշտոնական կայք