|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում ընթացող ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով այն հանգամանքին, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ՀՀԿ-ական գործարարներին պատկանող բիզնեսներում, նշեց՝ ամեն բան պետք է այնպես արվի, որ որևէ մեկը հարկային ստուգումների դաշտից դուրս չմնա, և տնտեսության ստվերայնությունը այդ աստիճանի չհարվածի երկրի զարգացմանը:
«Եթե ասվում է, որ պայքարում են կոռուպցիայի ու ստվերների դեմ, դա պետք է յուրաքանչյուրին վերաբերի` անկախ նրանից, թե ով որտեղ է գտնվում, պետք է հասկանան, որ մի օր պատասխան են տալու: Ի՞նչ է, մտածում էին՝ այդ ուղտն իրենց դուռը չէր չոքելո՞ւ»,- ընդգծեց նա:
Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը: «Խորհրդի կազմը վստահություն չի ներշնչում, քանի որ դրանում ներգրավված անձինք իշխանության կարկառուն ներկայացուցիչներ են, իսկ իշխանությունն իր դեմ չի կարող պայքարել»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: