|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ժիրայր Սեֆիլյանը երեկ առնվազն տարօրինակ կոչով է հանդես եկել, որին արդեն անդրադարձել ենք: Այսպես` նա կոչ է անում այսուհետև չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցված վարկերի մարումները:
Այսօր լրագրողները Սեֆիլյանից նախ հետաքրքրվեցին, թե ինքը բանկից վերցրած վարկ ունի՞: Պարզվեց՝ անձամբ Սեֆիլյանը վարկ չունի, բայց ունեն հարազատներն ու մտերիմները: Սեֆիլյանը հուսով է, որ իր կոչին նրանք կընդառաջեն:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչո՞ւ է հիմա նման կոչով հանդես գալիս: Պարզվեց` «մոբիլիզացիոն նպատակ» է հետապնդում` «մարդկանց գիտակցությունը շարժելու խնդիր կա»:
Սեֆիլյանն ասաց նաեւ, որ բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, որ իրենց հաջողվելու է «ռեժիմից ազատվել», թող իր կոչին չմիանան: Ի դեպ, նա չի խոստանում, որ ապրիլի 24-ի ակցիաների ժամանակ որեւէ մեկը չի տուժի: