Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, համաձայն լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների, ստեղծել է «Քաղաքացիական շտաբ»: Yerkir.am-ի հետ զրույցում Ուրիխանյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, թե ի՞նչ կառույց է դա լինելու, ո՞ւմ հետ է համագործակցելու, ի՞նչ գործունեություն է ծավալելու:
«Միայն մեկ ասելիք ունեմ` դրա հետ կապված: Այն իրականացնելու է ժողովրդի պատվերը, մնացած բոլոր մանրամասները և, առհասարակ, որևէ տեղեկատվություն տրամադրելն այս պահին ես աննպատակահարմար եմ համարում»,- նշեց նա:
Yerkir.am-ի այն հարցին, թե ե՞րբ կարող ենք տեղեկանալ՝ ինչ գործունեություն է ծավալելու այդ կազմակերպությունը, Ուրիխանյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ, որպեսզի սպասեք իմ ու համախոսխներիս գործողություններին. ցանկացած քայլ և ցանկացած գործողություն ավելի խոսուն է, քան ցանկացած խոսք կամ հայտարարություն»:
Իսկ մեր այն հարցին, թե համախոհներն արդյո՞ք ԲՀԿ-ից են լինելու, պատասխանեց. «Նախ` սկզբում ասացի, որ հիմա նպատակահարմար չեմ գտնում որևէ տեղեկատվություն տրամադրել, բայց ես չեմ կարող կանխագուշակել` ՀՀ միլիոնավոր քաղաքացիներից ովքեր կլինեն այդ կազմում»:
Հարցին, թե կա՞ արդյոք որևէ խնդիր ԲՀԿ-ի հետ, նախկին մամուլի խոսնակն ի պատասխան ասաց. «Ես չեմ հասկանում Ձեր հարցի արդիականությունն այս համատեքստում»: