Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունել 48 ժամվա ընթացքում: 48-ժամյա ռեժիմում հարցը «շըփ-թըփ» քննարկելուն դեմ էին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Չանդրադառնամ նախագծի բովանդակությանը, որի վերաբերյալ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները, բայց այդ 48 ժամն ինչի՞ համար է: Պատրաստվում եք 50 միլիարդ արտահանել, և եթե 48 ժամում չընդունենք, կուշանանք, հա՞: Հանգիստ, նորմալ թողեք` քննարկենք, գնանք առաջ, ինչի՞ համար է էս շտապողականությունը: Եթե ինչ-որ մեկը շտապում է, ասեք՝ իմանանք: Եթե մեկ ամիս հետո այս օրենքն ընդունվի, ի՞նչ պետք է լինի»:
Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Մենք աշխատանքի համար ունենք այսօր և վաղը, դա նշանակում է, որ արագացված տեմպ է հաղորդվում: Առաջարկում եմ քննարկել հարցը` արտահերթ նիստ հրավիրենք: Ինչո՞ւ ենք մտցնում այս լարվածությունը, առավել ևս, որ գործող օրենքի նկատմամբ խնդիրներ կան»:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Լարվածություն չկա, ուղղակի կարծիքներ կան, ամեն մեկն իր կարծիքն է առաջ տանում»: