Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Today's Zaman թուրքական օրաթերթի համաձայն՝ թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն ասել է, որ թեեւ Թուրքիայի ռազմական ուժերը հետին պլան են մղվել, դրանց զգալի չափով փոխարինել է իսլամական և ավտորիտար կառավարությունը:
«Ավտորիտար զինվորներին դուրս են մղել, իսկ նրանց տեղը գրավել է ավտորիտար և իսլամական կառավարությունը»,– France-Presse գործակալությանը Ստամբուլում տված հարցազրույցում ասել է գրողը` վկայակոչելով Թուրքիայի նորագույն պատմությունը, որի քաղաքական կյանքից հետզհետե անհետանում է ռազմական ազդեցությունը, իսկ իշխանությունը կենտրոնանում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ձեռքում:
Ըստ գրողի՝ իշխող կուսակցությունը ոչնչացնում է ուժերի հավասարակշռությունը, որը ժողովրդավարության բանալին է: «Այս առումով`Թուրքիայում առկա է միայն ընտրական ժողովրդավարությունը, իսկ մարդու իրավունքները և ազատ խոսքը ոտնահարվում են ամեն օր: Ես վերադարձա և զգացի վախի մթնոլորտը, մարդիկ շշուկով էին խոսում»,- ասել է գրողը, ով դասավանդում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում:
2005 թվականին նրա հնչեցրած դիտողություններից հետո, որին հաջորդեցին սպառնալիքները նրա հասցեին, Փամուքն այլևս չի մեկնաբանում Հայոց ցեղասպանության հարցը: «8-10 տարի առաջ ես շատ դժվարություններ եմ ունեցել այս թեմայի շուրջ խոսելու պատճառով»,- ասել է գրողը:
Աղբյուրը՝ armeniangenocide100