|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նոբելյան մրցանակի դափնեկիր 51 մտավորական` գրող և գիտնական, Թուրքիայից պահանջել են վերացնել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը և կոչ արել Թուրքիային` այդ պահանջով հացադուլ հայտարարածների խնդրով անմիջապես գործի անցնել:
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կոնգրեսի համանախագահ և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Հաքքարիի շրջանից պատգամավոր Լեյլա Գյուվենի` Օջալանի մեկուսացումը վերացնելուն ուղղված հացադուլն արդեն 169-րդ օրն է` շարունակվում է: Գյուվենը հացադուլը սկսել էր բանտում, սակայն առողջական խնդիրների պատճառով ազատ է արձակվել` չդադարեցնելով հացադուլը:
Գերմանիայում իրենց «Քուրդ ժողովրդի եղբայրներ» անվանող մի խումբ ստորագրահավաք է սկսել, որին աջակցություն են ցույց տվել տարբեր ժամանակներում Նոբելյան մրցանակի արժանացած անուններ և համատեղ կոչ հրապարակել, որում կոչ են անում Թուրքիային` դադարեցնել Օջալանի մեկուսացումը և վերջ տալ քաղբանտարկյալների ձերբակալմանը. հաղորդում է evrensel.net կայքը: