Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այլևս ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Աժ պատգամավորի մանդատից զրկելու խնդիրը հաշված օրերի հարց է: Աժ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է վերանայել Աժ նիստերից ԲՀԿ առաջնորդի բացակայությունները հարգելի ճանաչելու մասին նախկինում կայացրած իր որոշումը, և այս ծրագիրն իրագործելու համար նրան պակասում է ԲՀԿ-ի պատասխանն իր գրությանը: Կիրակի օրը ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» առաջնորդները որոշեցին փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրել; Ի դեպ, նրանց կիրակնօրյա հանդիպումն այս անգամ տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի դղյակում։
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից պահանջել է հստակ հայտարարություն անել և երաշխիքներ տալ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ առնչություն չունի՝ խոստանալով, որ միայն այդ դեպքում նա լիարժեք կերպով կսատարի ԲՀԿ առաջնորդին: Սակայն նման հայտարարությունը դեռ չի եղել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ծառուկյանը վերջին օրերին Առինջի բարձունքում գտնվող իր դղյակը չի լքում, իսկ տան անվտանգությունն էլ մի քանի անգամ ուժեղացվել է: Ծառուկյանը և նրա շրջապատը լուրջ մտավախություն ունեն, որ տանից դուրս գալու դեպքում Սերժ Սարգսյանն ինչ-որ պատրվակով կիրագործի իր սպառնալիքը և կկալանավորի ԲՀԿ առաջնորդին:
Չի բացառվում նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ծառուկյանը կմեկնի արտերկիր և կվերադառնա փետրվարի 20-ի հանրահավաքի մեկնարկից անմիջապես առաջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։