Քիչ անց Եռաբլուրում հողին կհանձնեն հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին դին:
Նրան զինվորական կարգով դուրս բերեցին հայրական տնից: Սերժանտին վերջին հրաժեշտ տալու են եկել ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, մեծ թվով զինվորականներ, գեներալներ, ինչպես նաեւ Արմենի ծառայակից ընկերները: Պատգամավորներից ներկա են Նիկոլ Փաշինյանը եւ Կարեն Ավագյանը: