կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 12:42
Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումը չի պատրաստվում ելույթ ունենալ Անտոնիո Կոնսալեսի հետ

Ֆիլհարմոնիկ նվագախումը չի պատրաստվում ելույթ ունենալ Անտոնիո Կոնսալեսի հետ

«Աշխարհահռչակ» իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը, ով Հայաստանում պետք է հանդես գար համերգով եւ որին պատրաստ չէր, պարզվում է` այնքան էլ աշխարհահռչակ չէ: Ուշագրավ է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ համերգի կազմակերպիչները նշել էին, թե երկու ամիս հետո Կոնսալեսը համերգով հանդես է գալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

 

Yerkir.am-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ նման բան անհնար է, եւ դա երկու պատճառ ունի. «Նման համերգ նախատեսված չէ, քանի որ ֆիլհարմոնիկի այս համերգաշրջանի համերգների գրաֆիկն արդեն որոշված է: Բացի այդ` Կոնսալեսը` որպես երաժիշտ, այն մակարդակին չէ, որ ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունենա»:

 

Նշենք, որ համերգից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսում Կոնսալեսը հայտնել էր, որ 2014-ին նույնպես նախատեսված էր համերգ մեր ֆիլհարմոնիկի հետ, որը տեղի չի ունեցել, քանի որ իր մայրն էր մահացել: Այդ կապակցությամբ ֆիլհարմոնիկի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ, այո, նման խոսակցություն եղել է, որը, սակայն, պայմանավորվածության չի էլ հասել. «Ընդամենը խոսակցություն է եղել, առաջարկ նրա կողմից: Բայց մաեստրոն` Էդուարդ Թոփչյանը, կանխավ իմանալով նրա` մասնագիտական ոչ բարձր որակների մասին, չէր էլ համաձայնելու, չնայած բանը դրան չհասավ, քանի որ նրա մայրը մահացավ, և խոսակցությունները դադարեցին»: