Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ավարտից հետո միության անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բավական զգացմունքային ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Ռուսաստանի և Բելառուսի միջև վերջին օրերին առաջացած տարաձայնություններին: Նա խորհուրդ է տվել ԶԼՄ-ներին` շատ «չտառապել» այդ հարցով, քանի որ իրենք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են Բելառուսի և Ռուսաստանի միջև առկա խնդիրները, և դրանք այնքան էլ բարդ չէ լուծել:
Լուկաշենկոյի ելույթից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կատակել է, թե նրա այդքան վառ ելույթից հետո իրեն մնում է միայն շնորհակալություն հայտնել ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին: Իսկ Լուկաշենկոն, Սարգսյանի կատակին ի պատասխան, ասել է. «Նույնիսկ ելույթ ունենալ չես ուզում, չէ՞»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի խոսքը բավական կարճ է եղել: Նա շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաև նշել է այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: