|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հուլիսի 24-ին Ջավախքում Վահան Տերյանին նվիրված միջոցառման ընթացքում Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Արծվիկ Մինասյանին եւ Արմեն Մարտիրոսյանին թույլ չեն տվել ելույթ ունենալ եւ բարձրաձայնել ջավախահայության խնդիրների մասին:
«Ջավախքը գնում է ազգային դիմագիծը կորցնելու ճանապարհով, եւ դրան նպաստում են թե' վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականությունը, թե' հայկական իշխանությունների կրավորական կեցվածքը, այս միջավայրում նաեւ` առանձին անձանց անձնական շահերով պայմանավորված ձգտումը` օգնել հայաթափման գործընթացին»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Դրան նպաստել են նաեւ տարածաշրջանի հայ ղեկավարների` մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի, Վան Բայբուրդի, շրջանային վարչության ղեկավար Վոլոդյա Ստամբուլցյանի պահվածքը, որոնք, ըստ հայ պատգամավորների, գործել են Վրաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների թելադրանքով:
«Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ «ռուսատյաց» վրացիները Ջավախքում Տերյանին նվիրված միջոցառումն անցկացրել են ռուսաց լեզվով: