կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 16:01
Քաղաքական

Պետք է մտնենք յուրաքանչյուրի տուն և բացատրենք՝ վաղը թուրքը թակելու է իր դուռը. Ի. Սաղաթելյանը՝ ընդդիմության ծրագրերի մասին

Այս մարդիկ իրենց կառավարության ծրագրում չեն թաքցրել, այլևս չեն ասում, որ՝ նոր փոխզիջումների չենք գնալու, նոր կապիտուլյացիայի չենք գնալու, նրանք դա փորձում են հիմնավորել, ասել, թե այդ տարածքները ադրբեջանական են․ լրագրողների հետ զրույցում այսօր նշեց խորհրդարանի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից սպասվող նոր զիջումների մասին խոսակցություններին։ 

«Իրենք գտել են, իրենց կարծիքով, ամենահարմար ձևը՝ ասել, որ տարածքները մերը չեն, ժողովրդին համոզել, տալ թուրքերին և հարցը փակել։ Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հասել, երբ ՀՀ տարածքում գերի ընկածին վերադարձնելը մեծ պետական ձեռքբերում է համարվում։ Ողբերգությունն այն է, որ իրենք ասում են, թե դա մեր տարածքը չէ»,- ասաց Սաղաթելյանը։ 

ԱԺ փոխնախագահը խոսել է նաև ընդդիմության առաջիկա ծրագրերի և երկրի թուրքացումը կանխելուն ուղղված քայլերի մասին:

Մանրամասն՝ տեսանյութում.