Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) աշխարհում ութ տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ծրագիր ունի։ Եւ աստղագիտական տարածաշրջանային կենտրոն դառնալու նպատակով ՄԱՄ-ը հայտ են ներկայացրել ինչպես Հայաստանը, այնպես էլ հարեւան պետությունները։
ՙՀայաստանն աստղագիտության բնագավառում տարածաշրջանային կենտրոն դառնալու ցանկությունից բացի համապատասխան ենթակառուոցվածք էլ ունի՚,- մատնանշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը եւ տեղեկացրեց, որ հայտի բավարարման համար անհրաժեշտ պայմաններից են աստղագիտության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունենալը եւ ոլորտում մեծ ներդրումներ կատարելը։
ՙԳիտության այս բնագավառում Հայաստանի ժառանգությունն անկասկած նշանակալի է։ Ու թեեւ հայտ ներկայացրած մյուս պետությունները հպարտանալու նման հիմքեր չունեն, այնուամենայնիվ պատրաստ են ոլորտի զարգացման համար ֆինանսական մեծ ներդրումներ կատարել՚, - ընդգծեց Հայկ Հարությունյանը։
ՄԱՄ որոշումը կայացվելու է մինչ տարեվերջ եւ Հայաստանի հայտը հաստատելու դեպքում կառույցը կֆինանսավորի տարբեր հետազոտություններ, իսկ պետությունը գրասենյակ հիմնելու եւ այն սարքավորումներով ապահովելու ծախսերը ( 500 մլն. դրամ) կհոգա։ Ինչպես հավաստեց Հայկ Հարությունյանը, խնդրո առարկայի լուծման հարցով ՀՀ կառավարությանն հղած դիմումը դեռեւս անպատասխան է։