«Ժողովուրդ»-ը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ Կենտրոնական բանկը գտել է այն «սպեկուլյանտներին», որոնք նպաստել են դրամի արժեզրկմանը: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական հայտարարություններում, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախորդ օրը տարածած հայտարարությունում, նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առավել վատթարացել է ինչ-որ անձանց կամ կազմակերպությունների կողմից կազմակերպված սպեկուլյացիայի հետևանքով:
Հայտնի է՝ նման ծավալի տնտեսական ցնցումներ առաջացնելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հայաստանում նման գումարներ տնօրինող մարդիկ այդքան էլ շատ չեն, և բոլորն էլ ՀՀ ԿԲ-ին ու Կառավարությանը հայտնի են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: