|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Մենք միշտ ասում ենք. Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կարգավորվեն, բայց առանց նախապայմանների: Այս մասին 9-րդ գումարման Ազժային Ժողովի առաջին նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հարաբերություններ հաստատել չի նշանակում, որ դուք խնդիրներ չունեք, ամեն բան լուծված է և ունեք շոկոլադե հարաբերություններ: Հարաբերություններ հաստատել նշանակում է միմյանց հետ քաղաքակիրթ բանավիճել, իսկ Թուրքիան Հայաստանին չի վերաբերվում որպես քաղաքակիրթ երկրի: Թուրքիան Հայաստանի թշնամին է և Հայաստանի նկատմամբ թշնամական գործողություններ է իրականացնում. սահմանը փակելը, շրջափակումը շարունակելը բառացի պատերզմի դրսևորում է: Այսօր սահմանը փակ է: Որևէ պայմանում հարաբերությունների հաստատումը չի կարող լինել մեր պատմական իրավունքների հաշվին՝ մասնավորապես Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում և դա պատմական արդարության խնդիր չէ միայն, դա պրակտիկ անվտանգության խնդիր է: Նայեք Մերցի 3 օր առաջվա հայտարարությունը այն մասին, որ իրենք Իսրայելի հրեա ժողովրդի նկատմամբ ունեն պատմական պատասխանատվություն: Միջազգային ճանաչումը Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգային ճարտարապետության հիմնասյուներից մեկը կարող է դառնալ և կդառնա: Սա է մեր տարբերությունը: Դո՞ւք ինչ հարաբերությունների հաստատման եք գնում. կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանե՞լը», - նշել է Խաչատրյանը: