|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ազատության հրապարակում շարունակվում է ոչ իշխանական երեք ուժերի հրավիրած հանրահավաքը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսեց ամբողջական իշխանափոխության մասին:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իշխանության գնացքը գնացել է, իշխանությունները սպառել են իրենց:
Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի է պատկերացնում նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս խոսեց իշխանափոխության մասին: Նա նախ անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերին, հետո հայտարարեց, որ ցնցումներ երկրում եռյակը չի ցանկանում, եւ որ իշխանությունները եռյակի հետ հրապարակային համաձայնության պետք է գան՝սահմանադրական բարեփոխումներից հրաժարվելու եւ իշխանությունը հանձնելու հարցում: Լեւոն Զուրաբյանը մի քանի օր ժամանակ տվեց իշխանություններին եւ հայտարարեց, որ եթե այս առաջարկությունն իշխանությունները չընդունեն, հաջորդ հանրահավաքը «համազգային քաղաքացիական անհնազանդության ալիքով քշելու է իշխանություններին»: