Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կուտակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու համար պատրաստված դիմումը` 33 պատգամավորների ստորագրությամբ, օրենքի համաձայն` արդեն ուղարկվել է ԱԺ նախագահին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ 33 պատգամավորները ներկայացնում են հիմնականում ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները:
Դիմումին միացել են նաև Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ փաթեթը բաղկացած է 500 էջից, որտեղ մանրամասն ներկայացվում են թե' օրենքի ընդունման ընթացակարգային խախտումները, թե' իրավական որոշակիության, իրավական ակտի որակական հատկանիշների վիճարկման, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված` օրենսդիր մարմնում և կառավարության լիազորությունների գերազանցման պահերը:
Երկրորդ խումբ վիճարկվող հարցերը բովանդակային են` սկսած «սոցիալական վճար» հասկացությունից, ավարտած դրա կատարման խնդիրներով, որտեղ կարևորվում են թե' սեփականության իրավունքի խախտումները, թե' անձի կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացմանն ուղղված սահմանադրական պահանջների խախտումները, թե' երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ ձախողումների իրական հնարավորությունները:
Երրորդ խումբ հարցերը վերաբերում են Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական իրավունքի, տվյալ դեպքում` կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացմանը: Միջնորդություն է ներկայացվել որոշակի հոդվածներ կասեցնելու ուղղությամբ և բանավոր ընթացակարգով գործի վարույթը քննելու առումով: ՍԴ օրենքի համաձայն` դատարանը տասնօրյա ժամկետում պետք է քննի գործի վարույթը ընդունելու հարցը: Հարցերը, որոնք արծարծվում են այդ փաթեթում, չեն կրկնում նախորդ դիմումում բարձրացված հարցերը, ավելի շատ ունեն ըստ էության, քան թե ձևի բնույթ:
«Մենք համոզված ենք, որ դատարանը մեր դիմումը պատշաճ ձևով ընդունելու դեպքում մենք կկարողանանք արձանագրել այս ոլորտում ևս լուրջ զարգացումներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: