Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-09-09 17:23
Հասարակություն

Կուտակային կենսաթոշակային նոր օրենքը երկրորդ անգամ կվիճարկվի ՍԴ-ում

Կուտակային կենսաթոշակային նոր օրենքը երկրորդ անգամ կվիճարկվի ՍԴ-ում

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունը վերաբերում էր ՍԴ-ում կուտակային կենսաթոշակային նոր օրենքի վիճարկմանը: Նա նշեց, որ ՍԴ-ում նոր օրենքը վիճարկվելու է երեք հիմնական հարթություններում, այն է` օրենքի ընդունման ընթացակարգերի խախտում, իրավունքի գերակայության սկզբունքի խախտում, սոցիալական իրավունքի` սահմանադրությամբ ամրագրված նորմերի խախտում:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ բողոքարկման նախաձեռնությունը պաշտպանվում է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի կողմից և հավանություն է ստացել ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների կողմից:

 

«Հույս ունեմ, որ մեր պատգամավոր գործընկերները կփորձեն խորամուխ լինել այն օրենքների մեջ, որոնք ընդունվել են և շարունակում են հակասահմանադրական նորմը, այն է` պարտադիր բաղադրիչը: Վստահ եմ, որ այն քաղաքացիները, ովքեր փողոցային պայքարի կողմնակից չեն, ՍԴ-ում կպաշտպանեն իրենց իրավունքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: