Էրդողանի այգում քրդերեն երգող երիտասարդներին սպառնում է 15 տարվա ազատազրկում
Ստամբուլի «Ռեջեփ Թայիփ Էրդողան» զբոսայգում քրդերեն երգելու համար ձերբակալված 12 երիտասարդներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Ըստ Siyasihaber3-ի՝ նախորդ տարի ձերբակալված, այնուհետև կալանավորված երիտասարդների վերաբերյալ Ստամբուլի հանրապետական դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել: Նրանց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանք է առաջադրվել: