|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը նոյեմբերի 11-ի իր նիստում հավանություն է տվել քաղաքական բանաձեւի նախագծին, որը նաեւ նախընտրական ծրագիր է համարվելու։ Այն հրապարակվել է ՀՀԿ կայքում։
ՀՀԿ խորհրդի հայտարարության նախագծի որոշման մեջ նշվում է․
1․ Մասնակցել Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին:
2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին եւ լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների:
3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձեւավորման սկզբունքներին եւ լիազորել Գործադիր մարմնին՝ ձեւավորելու եւ հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը:
4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման եւ անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին:
Վերը նշված նպատակները քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով պլանավորել եւ խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցկացնել կուսակցության համագումար:
Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ: